00:00:00

Russia today-ն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին. Իվետա Տոնոյան

14:34, 06 մայիս 2025 Քաղաքականություն

Հեղինակավոր Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին:

 

Այս մասին հայտնում է Իվետա Տոնոյանը.

 

 

 

«Հիշեցնեմ, որ մրցույթն անցկացվում էր «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության կողմից:  

 

Մրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները: 

 

 

Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր:  

 

 

 

Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։

 

Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր