00:00:00

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետները իրանցի գործընկերների հետ քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

07:00, 06 մայիս 2025 Քաղաքականություն

«Հենակետ» վերլուծական կենտրոնի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեհի (Jafar Khasheh) և Ինստիտուտի Հայաստանի բաժնի ղեկավար պարոն Մողադդամի (Mr. Moghaddami) հետ։

Քննարկվել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի և Իրանի գործընկերների միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ ընդգծվել մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել խորացնել կապերը գիտական և վերլուծական ոլորտներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր