00:00:00

Իմպիչմենտը հաջողելու է․ Ժողովրդի կամքի ու ցանկության դեմ ոչ ոք չի կարող կանգնել․ Էդգար Ղազարյան

15:14, 05 մայիս 2025 Քաղաքականություն

«Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող  Էդգար Ղազարյանը վստահություն է հայտնել՝ իմպիչմենտի՝ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը հաջողելու է։

«Տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչները անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից։

Այն հաջողելու է` տապալելով բոլոր ընդդիմացողներին։ Ժողովրդի կամքի ու ցանկության դեմ ոչ ոք չի կարող կանգնել իր փոքրիկ ամբիցիաներով ու շահերով։ Իսկ ժողովուրդը ուզում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնողներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը հանդես են եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և նամակներ հանձնել ԱԺ պատգամավորներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր