00:00:00

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին. Նիկոլ Փաշինյան

09:43, 05 մայիս 2025 Քաղաքականություն

Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական  բյուջեի հարկային եկամուտներն ավել են 14․5 տոկոսով կամ` 120 միլիարդ դրամով, այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- նշել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր