00:00:00

Հուշարձան–կոթող՝ Արմեն Գալեյանի հիշատակին․ չդադարող ծափեր ու հուզմունք

11:03, 05 մայիս 2025 Տեսանյութեր

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչները, Արմեն Գալեյանի մարտական ընկերները, հարազատներն ու բարեկամները հավաքվել էին Երևանի Նազարբեկյան 25 հասցեում, որտեղ հիշատակի արարողություն էր։ Բացվեց Արմեն Գալեյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։ 2003-2005 թվականներին էր Արմենը ծառայել զինված ուժերում, ծառայությունն ավարտելուց հետո էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին է լծվում, արդեն որպես ենթասպա։ Հատուկ նշանակության ջոկատում էր Արմեն Գալեյանը։ Նրա հիշատակը հավերժացնող հուշաքարի բացմանը մասնակցում էին անմահացած հերոսի ընտանիքի անդամները, որոնց սրտում կորստյան վիշտը երբեք էլ չի մորմոքվի։ Այս փոքրիկն էր Արմենի զավակներն են։

Արմենն ունի երկու երեխա։ Դուստրը 40 օրական է եղել, երբ հայրը զոհվել է, որդին՝ երեք տարեկան։ Արմեն Գալեյանի կինը՝ Սիանուշ Հակոբյանը նշում է, որ ամեն օր է երեխաներին պատմում իրենց հերոս հոր մասին։ Բարի ու հայրենասեր, ընտանիքը գնահատող, ու այդ հայրենիքը սեփական ընտանիքը համարող էր ամուսինը, ասում է կինը։

Ընտանիքի կրստերն է եղել Արմենը, շարունակում է հայրը։ Դեռ մանկուց զինվորական համազգեստի, զենքի նկատմամբ անտարբեր չի եղել։ Փոքր հասակում էլ եթե ծննդյան օրը նվերի էր սպասում, ապա այն պետք է զենք լիներ, պատմում է Հայսեր Գալեյանը։ 2020–ի 44 օրյա պատերազմի ժամանակ, Արմենը ընտանիքի անդամների հետ խոսելիս մշտապես ասել է, ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է։ Հոկտեմբերի 12–ին մարտական ընկերոջը օգնելիս թշնամու արձակած անօդաչու թռչող սարքից զոհվում է Արմենը։

Չնայած այն հանգամանքին, որ Արմեն Գալեյանը ընտանիքի հետ վերջին տարիներին Երևանում էր ապրում, բայց կապը մշտապես պահել է ծննդավայր Ներքին Սասնաշենի հետ։ Իսկական սասունցի, ասում է գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրենը, հավասարակշռված ու ընտանիքին նվիրված։ Այդ նվիրումով էլ մինչև վերջին պահը կռվեց թշնամու դեմ, խաղաղության աղավնին էրշարունակում է է մարտական ընկերը, ում հետ միասին արիաբար կռվել են։ Ինքը ծանր վիրավորվել է, Արմենը ցավոք՝ զոհվել։

Արմենի մարմինը հանգչում է հայենի գյուղի գերեզմանատանը, այնտեղ էլ ամեն օր՝ թարմ ծաղիկներ են դրվում, իսկ այսօրվանից արդեն այս հուշաքարի մոտով անցնող յուրաքանչյուր քաղաքացի կծանոթանա սասունցի Արմենի հերոսական կյանքի դրվագներին, հիշելով ու խնկարկելով նրա վառ հիշատակը։ Երկիրը դատարկվել է, հարստացնելով երկինքը, ու հնչող ծափերն էլ կհասնեն երկինք:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր