00:00:00

Թրամփն ազդակ է հղում, որ համառ պայքար է մղելու իր համար ընդունելի թեկնածուի ընտրության համար

15:35, 03 մայիս 2025 Քաղաքականություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

 

«Թրամպը գրոհում է Վատիկանը:

 

ԱՄՆ նախագահ Թրամպը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է՝ Հռոմի Պապի հանդերձանքով, Սուրբ Աթոռի գահին:

 

Սա կդիտարկվի թերեւս պարապ էպատաժ կամ խելագարություն: Գործնականում, Թրամպը արտացոլում է պայքարը Վատիկանի՝ նոր Պապի համար, որը լինելու է աննախադեպ թեժ: Իհարկե այդ թեժությունը չի արտահայտվի այնպես, ինչպես օրինակ ներքաղաքական պայքարները,բայց կլինի ցանկացած ներքաղաքական պայքարից ավելի սուր:

 

Հենց նախօրեին, անդրադառնալով Գերմանիայի մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գրառմանը, նշեցի, որ այդտեղ կարող ենք դիտարկել նաեւ հենց պայքարը Վատիկանի համար:

 

Եվ ահա, հաջորդիվ՝ Թրամպն իր հրապարակած լուսանկարով:

 

Իհարկե սա ամենեւին զարմանալի կամ անսպասելի չէ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն, հետեւաբար շատ կարեւոր է, թե ո՞վ է այդ առաջնորդը, ի՞նչ գաղափարական հոսանքի կամ արժեհամակարգի կրող է նա, արեւմտյան-կաթոլիկ աշխարհի ինչ բեվեռ է ներկայացնում: Ընդ որում, բնականաբար երկրորդական չի լինելու եւ այն՝ վերը նշածիս համատեքստում, թե նա ինչպես է պատկերացնում ոչ միայն այսպես ասած ներկաթոլիկ հարաբերությունները, այլ նաեւ համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերություններն ընդհանրապես:

 

Թրամպը իր լուսանկարոց թափանցիկ ազդակ է հղում, որ մտադիր է բավականին հաստատուն ու համառ պայքար մղել Սուրբ Աթոռի գահակալի ընտրության հարցում՝ իր համար ընդունելի թեկնածուի առաջմղման եւ ընտրության համար: Բնականաբար, Եվրոպայում իրենց դոմինանտությունը առնվազն առայժմ պահպանող լիբերալ-գլոբալիստ-«ֆունդամենտալիստ» ուժերը փորձելու են պապական գահը դնել իրենց վերահսկողության ներքո:

 

Ընդ որում, այդ իմաստով, նախկին Պապի ժամանակաշրջանը թերեւս խոշոր հաշվով հնարավոր էր դիտարկել «հիբրիդային», իհարկե որոշակի «լիբերալ» թեքվածությամբ:

 

Այժմ սակայն, «հիբրիդային» տարբերակը թվում է ավելի քիչ հավանական, քանի որ ինքնին լայն առումով բավականին վճռորոշ է դիմակայությունը երկու թեւերի միջեւ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր