00:00:00

Ադրբեջանgիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

06:35, 03 մայիս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանցիներն ավերել են  օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը»,- նշված է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության Artsakh Monuments ֆեյսբուքյան էջում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր