00:00:00

«Շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին, այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում»

15:25, 01 մայիս 2025 Քաղաքականություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ղեկավարը ֆեյսբուքի իր էջում ցրել է.

Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված յուրաքանչյուր աշխատավորի, ով իր ազնիվ և անմնացորդ աշխատանքով կերտում է մեր երկրի վաղվա օրը, ում ձեռքերում է մեր երկրի իրական հիմքը։ Աշխատավորի աշխատանքով է կառուցվում պետության ողնաշարը։ Աշխատավոր մարդը ոչ միայն բարիք է ստեղծում, ճանապարհ կառուցում կամ աջակցում երկրի զարգացմանը, այլև պահպանում է արժանապատվության, նվիրվածության և ստեղծարարության հզոր ավանդույթները։ 

📢Իզուր չէ, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (ԱՄՆ նախագահ) դեռ շատ տարիներ առաջ նշել է․ «Պետության գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ ապահովի արդարացի աշխատանք և արժանապատիվ ապրուստ յուրաքանչյուր աշխատողի համար»։ Երբ աշխատողը գնահատված է, պետությունն ամուր է, իսկ ժողովուրդը՝ կանգուն։ 

Հարգելի աշխատավորներ, շնորհակալություն ձեր ամուր կամքի, քրտնաջան աշխատանքի և հայրենիքի հանդեպ ունեցած հավատարմության համար։ Թող ձեր ամեն օրվա ջանքն արժանիորեն գնահատվի, իսկ հաջողությունն ու բարօրությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները։ Շնորհավոր Աշխատավորի օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր