00:00:00

Ողբերգական ավտովթար Ճամբարակում. 28-ամյա պայմանագրային զինծառայողը զոհվել է

14:07, 29 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում 28-ամյա Նարեկ Ճաղարյանը իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին, գրում է shamshyan.com-ը։ Վարորդը տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա վերջերս էր ամուսնացել, իսկ ավտոմեքենան գնել էր 1-2 օր առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր