00:00:00

Սրբուհի Գալյանն ու Վահե Գրիգորյանը ՍԴ որոշումից շեղված հերթական հակասահմանադրական մեկնաբանությունն են փորձում անել. Հարությունյան

10:02, 01 մայիս 2025 Քաղաքականություն

ՍԴ որոշման արդյունքում պարզվեց, որ այն դատավորները, որոնք ունեն արդեն կայացված դատական ակտեր  որտեղ, հանցանքի ու բռնագանձվող գույքի  մեջ պատճառահետևանքային կապը չեն տեսել, փաստորեն, գործել են հակասահմանադրական մոտեցմամբ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց  «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր, մասնակից տնօրեն Հարություն Հարությունյանը:

 Նա նշեց, որ այսօր էլ շատ գործեր կան, որտեղ պատճառահետևանքային կապն ամրագրված չէ, քանի որ դատախազությունն իր բոլոր հայցադիմումներում այդ փաստարկները հերքել է:

 Հարությունյանը նշեց, որ իրեն մտահոգում է ՍԴ որոշումից հետո որոշ անձանց հարցազրույցները, մասնավորապես, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՍԴ նախկին անդամ Վահե Գրիգորյանի, ով այդ ժամանկ ՍԴ փոխնախագահ էր. «Կարծում եմ՝ փորձում են ՍԴ որոշումից շեղված հերթական հակասահմանադրական մեկնաբանությունն անել՝ պնդելով տարբեր թեզեր, որոնք ՍԴ որոշման մեջ ոչ միայն չկան, այլև հերքված են: Այս արատավոր պրկատիկան մեզ պետք է մտահոգի և բոլոր փաստաբաններով պետք է փորձենք կանխել դատարանների կողմից այդ հակասահմանադրական մեկնաբանությունների կատարումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր