Այսօր վաղ առավոտից մարդաշատ էր Հերհերի կամ Ջարդի ձորը։ Այստեղ ամեն տարի այցելում են Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչները իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվ-ի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր էլ առավոտից Ջարդի ձոր էին այցելում երկու մարզերի դպրոցական ու բուհական հանույթներից, կրթական, մշակութային, սպորտային հաստատությունների ներկայացուցիչներ։
Շիրակի մարզպետի աշխատակազմը Դավիթ Առուշանյանի ղեկավարությամբ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի օրը նախ այցելել է Բագրատունյաց պուրակ, այնուհետև համայնքների ղեկավարների, ուժային, դիվանագիտական կառույցների պատասխանատուների հետ Ջարդի ձոր։
Հատկանշական է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներկա չի գտնվել արարողությանը։ Մարզպետի փոխանցմամբ մարզի համայնքների բոլոր ղեկավարներին գրավոր կերպով տեղյակ պահել են արարողության ու այցի մասին։
Irakanum.am-ի թղթակցի փոխանցմամբ Ջարդի ձորում էր նաեւ ՔՊ ական Սարիկ Մինասյանը։ Նրա հետ հարցազրույցը կներկայացնենք քիչ անց։ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս մասնակցում էր միջոցառմանը։