00:00:00

Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի տունը. գողացել են ոսկյա, արծաթյա զարդեր և հնաոճ ժամացույցներ

01:32, 29 մայիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի տներից մեկը և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, անտիկվար ժամացույցներ և այլ իրեր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանին, և գողերը տուն են մտել պատշգամբից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր