00:00:00

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է լրջորեն քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. վարչապետ

11:55, 15 ապրիլ 2025 Քաղաքականություն

Մեր երազանքի կետը շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն, բայց պետք է խոստովանեմ, որ չենք հասել այդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե  Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտ 60 տոկոսով նշանակվել է հեղափոխությունից հետո։

Վարչապետը հայտարարեց, թե արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է, դրա համաձայն՝ արդարադատությունը երբեմն կարող է նմանվել «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին առածին։

«Անհեթեթորեն ձգվող դատավարութունները սրա ամենավառ օրինակներն են»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամոթ չէ, որ երկրի վարչապետը նման խոստովանություն է անում։

«Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք ու հրաժարվելու ենք, որ անկախ ու արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ ու աներկբա»,- ընդգծեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է լրջորեն քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30