00:00:00

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունը

11:42, 14 ապրիլ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր