00:00:00

Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:31, 14 ապրիլ 2025 Քաղաքականություն

Շատ անհանգստացած եմ սահմանին (հայ-ադրբեջանական - խմբ.) լարվածության աճով: Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն;

«Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալվածները՝ բանտարկյալները, պետք է ազատ արձակվեն»,- ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30