00:00:00

Միրզոյանը և Միացյալ Թագավորության պետնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

16:39, 11 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և առավել խորը համագործակցության զարգացման համար, և մենք շարունակում ենք համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։ 

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան: Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր