00:00:00

Միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք. Ավինյան

11:11, 11 ապրիլ 2025 Քաղաքականություն

Միգուցե մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ, ոչ միայն ինչպես Փարաքարում. լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Իսկ մինչ այդ, նա հայտարարեց՝ պետք է արձանագրել, որ ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։

«Կրկնակի ավել ձայն է հավաքել՝ երկրորդ տեղի համեմատ։ Երբ պառլամենտական երկրում ընդհանուր տենդենցը նայում ենք, հաճախ ենք դա տեսնելու տարբեր ընտրությունների ժամանակ։ Բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոս չի հավաքում»,-ասաց նա։

Ավինյանը նշեց՝ քանի որ ընտրվել է խորհրդարանական կառավարման համակարգը, հետագա տասնամյակների ընտրությունների շատ արդյունքներ նմանատիպ են լինելու։

Ի պատասխան հարցին, թե ինչպես ինքը, այնպես էլ Գյումրիում Սարիկ Մինասյանը հայտարարում էին, որ 50+ ձայն է ունենալու, ինչո՞ւ չեղավ՝ ասաց, որ նախընտրական շրջանում տարբեր հայտարարությունների լուրջ պետք չէ վերաբերվել։ Նա նշեց, որ Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ էին շատ խոսում վարչական ռեսուրսների կիրառման մասին, սակայն երբ տեղի ունեցան ընտրությունները, փաստերով տեսան, որ դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։

Ավինյանը վստահեցրեց՝ իրենք հստակ ճանապարհ են որդեգրել. «ՀՀ-ն ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր է դառնալու։ Անկախ նրանից՝ ընտրություններում քանի տոկոս ձայն ենք հավաքելու, այդ ճանապարհից չենք շեղվելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր