00:00:00

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո բախվել կայանված Mercedes-ին, վերջինն էլ՝ մեկ այլ Mercedes-ին, վերջինն էլ՝ Chevrolet-ին. կա վիրավոր.

00:23, 29 մայիս 2018 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 27-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Էդուարդ Բարխուդարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MG 973 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 80-ամյա Սերգեյ Մինասյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթից հետո Է. Բարխուդարյանը ավտոմեքենայով բախվել է կայանված Mercedes մակնիշի 55 CC 025 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes մակնիշի 34 DQ 706 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Chevrolet մակնիշի 35 LM 365 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի հետևանքով Ս. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր