00:00:00

«Արարատ»-ի ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել

16:40, 10 ապրիլ 2025 Սպորտ

«Արարատի» ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունայի մոտ ախտորոշվել է կողոսկրի կոտրվածք: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

«Ակումբի բժշկական շտաբը կհետևի նրա վերականգնման ընթացքին։ Նախնական գնահատմամբ՝ Էվունան ստիպված կլինի մարզումներից բացակայել առնվազն հինգ շաբաթ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

 

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի 8-ին Գյումրիում կայացած «Շիրակ» - «Արարատ» հանդիպման ընթացքում (2:1) և փոխարինվել էր 37-րդ րոպեին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր