Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սա էլ ասեմ, ու թեման որոշ ժամանակով փակեմ:
Վարդան Ղուկասյանը պետք է դառնա քաղաքապետ, որովհետև ինքը ստացել է առավելագույն քանակի ձայները ընդդիմության մեջ և Կարեն Սիմոնյանը ու Ռուբեն Մխիթարյանը համարել են, որ ինքը պետք է ձևավորի իշխանությւոնը Գյումրիում:
Հանրային և ներքին ճնշման ու համոզման արդյունքում, Մարտուն Գրիգորյանը համաձայնվեց 2 ձայն տալ իլ ավագանիների ցուցակից, որպեսզի Վարդան Ղուկասյանը ընտրվի քաղաքապետ:
Վարդան Ղուկասյանի փոխարեն այս իրավիճակում կարող էր լիներ Մարտունը, Ռուբենը, Կարենը, Արտյոմը , եթե իրենք հավաքեին ավելի մեծ քանակով ձայներ, և նույն հանրային ճնշումը, այդ թվում իմ, կլիներ արդեն, օրինակ Ղուկասյանի վրա, եթե այսպիսի իրավիճակւ կրկնվեր:
Կարևորը Պրինցիպն է, փոքրից դեպի մեծը, ոչ թե հակառակը:
Հաջորդ հարցը.
Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու , ենթադրեքն, մոռացավ ինչի համար ա դարձել քաղաքապետ: Շատ լավ, կան բազմաթիվ քաղաքական, հանրային և այլ վերահսկՄԱՆ ու խոչընդոտման մեխանիզմեր, որոնք իրեն կվերադարձնեն ճիշտ ուղղու վրա, կամ նույնիսկ կհեռացնեն պաշտոնից:
Ուղղակի ներկա փուլում ,իշխանության վերարտադրման բոլոր հնարավորոււթյունների վրա պետք է խաչ քաշվեր:
Հիմա:
Հնարավոր է փողոցով, հնարավոր է արտահերթով, հնարավոր հերթականով մենք գնալու ենք իշխանության դեմ պայքարի:
Եվ այդ պայքարում տատանվող, կեսից կորող, լռող, իշխանափոխության դեռ չհասած ոտքերից բռնող,խաղեր տվող կամ ուլտիմատում քաշողներ պետք չեն:
Հ.Գ. Փաստորեն կարելի է հանգիստ գնալ տարանջատված, իրար չսիրելով, սեփական տարբեր ծրագրերով, համոզմունքներով և հաղթել նիկոլին:
Սա արդեն փաստ է և իրողություն: