00:00:00

Երևանում 24-ամյա վարորդը՝ Lexus-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ. պարզվել է վարորդների ու վիրավորների ինքնությունը

22:45, 28 մայիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար՝ Երևանի Թբիլիսյան խճուղում, երբ Lexus-ի վարորդը մեծ արագությամբ դարձել է խոշոր ու շղթայական ավտովթարի հեղինակ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Lexus-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Անուշավան Եփրեմյանը, իսկ վթարված ավտոմեքենաներից Nissan մակնիշի 97 DD 100 համարանիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Պատվական Աբրահամյանին, Nissan մակնիշի 71 VԼ 707 համարանիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Ասատրյանին, Honda մակնիշի ավտոմեքենան պատկանել է Երևանի բնակիչ՝ 23-ամյա Վլադիմիր Վարդանյանին։ Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել Ա. Եփրեմյանը և Վ. Վարդանյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Արսեն Սևոյանը և 17-ամյա Անի Բադալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր