00:00:00

Փաշինյանը առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպության նախագահի հետ է հանդիպել

18:56, 28 մարտ 2025 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր: Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներին:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30