00:00:00

Արցախցիները կանգնած են ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև, ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի վիճակ

16:55, 28 մարտ 2025 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը․

«Սիրելի´ հայրենակիցներ․

Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար։

Ուստի կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից՝

Մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար,

Ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը,

Կիրառել գործուն միջոցներ՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար,

Միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը,

Գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ մեր գերեվարված հայրենակիցների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն։

Վայրը՝ Երևանի Ազատության հրապարակ  

Օր և ժամ՝  մարտի 29-ին, ժամը 15:00-ին։

«Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցություն»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30