00:00:00

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն  դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը

15:20, 28 մարտ 2025 Քաղաքականություն

«Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս , որ իրենց երեխաները չծառայեն Ղարաբաղում…

Ո՛չ, սա թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված թեզ չէ: Սա  "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության Գյումրու ավագանու ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի տեսակետն է, որը հնչեցրել է երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության մեջ, քանզի ուղղակի վիրավորանք է պարունակում ոչ միայն Արցախի և արցախահայության հանդեպ , այլեւ նսեմացնում է այն հազարավոր գյումրեցիների հերոսությունը և սխրանքները, որ նրանք  ցուցաբերել են թե՛ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ։


Հարկ ենք համարում հիշեցնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թեկնածուին` Սարիկ Մինասյանին, որ  մասնավորապես գյումրեցիները և արցախցիները  միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի  առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ։ Գոյություն չունի գեթ մեկ պատերազմ կամ ճակատամարտ , որտեղ արցախցիները և գյումրեցիները ,կողք կողքի  չլինեին առաջին շարքերում:Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերը , Արցախի ազատագրական պայքարը ամենացայտուն օրինակներն են։


<<Կամուրջ>> քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն  դատապարտում է Սարիկ Մինասյանի այս սուտ և շինծու հայտարարությունը , քանզի այս կարգի "մտքի գոհարները" հանդիսանում են հայ ժողովրդին կրկին բաժանելու "ղարաբաղցի հայաստանցի" և "սև սպիտակ" հակահայկական տրամաբանության ներքո։


Այս միջադեպը , կարելի է որակել, որպես հային հայի դեմ հակադրելու անընդունելի քաղաքականության շարունակություն, որն իր հերթին հանդիսանում է լրջագույն խոչընդոտ հայկական հասարակության մեջ հանրային համերաշխության հասնելու գործընթացում։ Համոզված ենք , որ միասնականության շնորհիվ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և դուրս գալ այս սարսափելի վիճակից, որի մեջ հայտնվել է մեր հայրենիքը: 
<<Կամուրջ>> քաղաքացիական նախաձեռնություն

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30