00:00:00

Մարտուն Գրիգորյանի հայրը ևս ազատ արձակվեց դատարանից

15:14, 28 մարտ 2025 Քաղաքականություն

Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորը` Կամո Գրիգորյանին ևս ազատ արձակեցին դատարանից: Քիչ առաջ ազատ էր արձակվել նաև նրա որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Նրանց խափանման միջոցի վերաբերյալ որոշումը քիչ հետո է հրապարակվելու։


Նշենք՝ նախաքննող մարմինը միջնորդել է, որպեսզի վարչական հսկողություն սահմանվի որպես խափանման միջոց։
Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը մեղադրվում են նախընտրական քարոզչության շրջանակներում որոշ ճանապարհներ խճապատելու մեջ, ինչը ընկալվել է որպես ընտրակաշառք։ Նրանք և «Մեր քաղաքը» դաշինքի ևս երկու անդամ ձերբակալվել էին երեկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր