00:00:00

Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը. Շաքե Իսայան

13:21, 28 մարտ 2025 Բլոգ

 

Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության սպառնալիքներից մեկն է:Աղտոտվածության հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերը և այլն:

 

Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար:

 

Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահանում է շնչառական համակարգի օրգանները: Մասնագետները պարբերաբար ահազանգում են, ունենք թոքերի քաղցկեղի նկատելի աճ, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի և այլ շատ հիվանդությունների աճ...

 

Անտրամաբանական է, մի քաղաքում որտեղ քիմիական գործարան չկա, ինչպե՞ս կարելի է աղտոտվածության մակարդակը հասցնել անթույլատրելի սահմանների:

 

Միգուցե աջ և ձախ «ատկատներով» ու «կամազներով» բաժանած շինթույլտվություննե՞րն են պատճառը, իսկ գուցե քաղաքի վայրի ուրբանիզացիա ու կանաչ գոտիները «կատլավանների» անվերջ շարան դարձնե՞լը: Մեր քաղաքացիների ընտանիքներն ու իրենց երեխաները ամենավտանգավոր հիվանդությունների շեմին են: իսկ քաղաքացին վախենում է ասել. «իշխանություն, հենց դու՛ պետք է լուծես այս հարցերը»:

 

Եթե պետք է դադարեցնել Երևանում բոլոր շինթույլտվությունները, ուրեմն դադարեցրե՛ք, եթե պետք է կասեցնել նորմերը չպահպանող ցանկացած շինարարություն, ուրեմն կասեցրե՛ք:

 

Ցանկացած քայլ, որը կլուծի այս վիճակը, պետք է անե՛լ: Սա կյանքի խնդիր է:

 

Այս խնդիրը գերարդիական է նաև Սյունիքի և Լոռու մարզերի ազդակիր համայնքների համար, որտեղ գործում են լենռնահանքային խոշոր ընկերություններ։ Ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել պոչամբարների կազմակերպման և շահագործման նկատմամբ քաղաքականությունը, ապահովելով դրանց շրջակայքում գտնվող համայքների բնակչության առողջապահական և բնապահպանական անվտանգությունը։

 

Հ.Գ. Անվերջ կարող ենք կասկածի տակ դնել այս կամ այն կայքի Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները, բայց այն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է Երևանում, որևէ մեկը կասկածի տակ չի կարող առնել: Կտրում են ծառերը, աղտոտվում է օդը, իսկ քաղաքացին վախենում է խոսել, անտարբեր է պահանջել լուծումներ օրվա իշխանություններից՝ նախընտրելով անմռունչ վախճան, կամ մտածելով, որ այս հիվանդություններն իրեն կշրջանցեն:

 

Հիշեցում, ԱՀԿ տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով:

 

   Շաքե Իսայան

📍 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30