00:00:00

Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

10:56, 25 մարտ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում:

Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխում­ների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։

Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների:

Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31