00:00:00

Երեւանի կենտրոնում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուն, ապա բախվել 3 այլ մեքենաների

13:22, 28 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Բ.-ն վրաերթի է ենթարկել Ս. Մ.-ին (1938թ.) եւ բախվել կայանած «Chevrolet sedan» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mercedes E» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), եւ «Mercedes C» մակնիշերի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաներին: Փրկարարները Ս.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր