00:00:00

Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից

00:23, 28 մայիս 2018

Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից: Այս մասին, այսօր Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հարցին, թե դա ի՞նչ եղանակով է արվելու՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը սահմանափակ հնարավորություններ է նախատեսում ԱԺՆ ցրելու համար, ՀՀ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Կան տարբեր մեխանիզմներ»: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ հաջորդ ընտրությունները նախատեսված են 2022 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր