00:00:00

Նիկոլի ռազմավարությունը ՀՀ-ի դենացիոնալիզացիայի ծրագիրն է, որի դեմ հիմնական անելիքները երկուսն են

11:03, 26 հունվար 2025 Քաղաքականություն

Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

 

«Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։

 

Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

 

-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն, 

 

-համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր