00:00:00

Ցեղասպանության կատարողներին միջազգային հանցանքից մաքրելով ուզում են գոնե 1 օր ավելի մնալ իշխանության

17:00, 25 հունվար 2025 Բլոգ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության:
 
Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին:
 
 
 
Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար:»։
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շվեյցարիա կատարած վերջին պաշտոնական այցի շրջանակում հանդիպելով նաև հայ համայնքի ներկայացուցիչներին՝ նշել էր, թե «դեռ պետք է հասկանանք՝ ինչպես և ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր