00:00:00

ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը

08:53, 25 հունվար 2025 Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին օգնության գրասենյակի կողմից մշակված և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հաստատված որոշման մեջ ասվում է, որ դադարեցվել են Իսրայելի և Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման համար հատկացումները, գրում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը ժամեր անց Թրամփը կարգադրեց 90-օրյա ընդմիջում անել արտաքին օժանդակության համար՝ մինչև իր արտաքին քաղաքականության արդյունավետության և հետևողականության վերանայմանը, սակայն հրամանի շրջանակը հայտնի չէր:

Պետդեպարտամենտի որոշման մեջ ասվում է, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես, բարձրաստիճան պաշտոնյաները կապահովեն, որ օրենքով թույլատրված առավելագույն չափով նոր պարտավորություններ չկատարվեն արտաքին օգնության համար, քանի դեռ Ռուբիոն որոշում չի կայացրել վերանայումից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր