00:00:00

Չինարեն տեքստ կարդալն ինձ ավելի հեշտությամբ կտրվի, չիմանալով չինարեն, քան Նիկոլին լսելը․ Ֆարմանյան

18:46, 23 հունվար 2025 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անհասկանալի վիճակ է մոտս:

Քաղաքականությամբ զբաղվելը, բուհում դասավանդելն ու տեղեկացված լինելու թելադրանքը պահանջում է հետևել նաև Նիկոլի հայտարարություններին:

Բայց արդեն որոշ ժամանակ է՝ չեմ կարողանում: Ոչ մի ձև չի ստացվում: Չինարեն տեքստ կարդալն ինձ ավելի հեշտությամբ կտրվի, չիմանալով չինարեն, քան իրեն լսելը:

Առաջ գոնե կային կայքեր, որ իր խոսքը տեքստի էին վերածում՝ ավելի հեշտ էր կարդալը, իսկ որոշ տեսանյութեր էլ Արմքոմեդիի սոուսով էի մի կերպ նայում: Հիմա չի ստացվում: Ոչ առաջինն ու ոչ էլ վերջինը:

Վստահ եմ՝ մենակ ինձ մոտ չի էս վիճակը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր