Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների փակման արարողությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, տղամարդկանց առաջնությունում չեմպիոն է դարձել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր:
Արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 5.5 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ նույնպես 5.5 միավորով:
Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով վաստակել է 7 միավոր:
Արծաթե մեդալակիր է դարձել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 6.5 միավորով:
Լավագույն եռյակը եզրափակել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 6 միավորով:
Միլենա Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը նույնպես վաստակել են 6 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ և 5-րդ հորիզոնականները:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը ստացել են Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։