00:00:00

Լոռիում վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ (ֆոտո)

14:27, 27 մայիս 2018 Պատահարներ

Լոռու մարզում, մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանն իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորներ, 32-ամյա Կարեն Ք.-ն, 27-ամյա Արեն Մ.-ն եւ 28-ամյա Վալերի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար: Վիրավորներից Կարեն Ք.-ն աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Արեն Մ.-ն աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վալերի Գ.-ն աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր