00:00:00

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Բանգլադեշում» բակի հենապատի փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, իսկ բակն էլ դարձել է «վենետիկ»

00:35, 27 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-18:30-ի սահմաններում Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 152 շենքի 1-ին մուտքի դիմաց հենապատը փլուզվել է: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, փլուզման հետևանքով վնասվել է կայանված վիճակում գտնվող «Nissan Tida» 35 ՕX 595 համարանիշի ավտոմեքենան, և մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հիմնովին վնասվել է նաև քաղաքացիներից մեկի ավտոտնակը: Փլուզման պատճառը անձրևն է եղել, ինչի հետևանքով ողջ բակը հեղեղվել է անձրևաջրերով, և այդ ջուրն էլ իր հերթին լցվել և մինի «վենետիկի» է վերածել շենքի նկուղները: Այնտեղ ջուրը մոտ 1 մետր բարձրություն ունի: Այս պահին միակ սփոփանքն այն է, որ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր