00:00:00

Հայերի ակնկալիքը միջազգային դատարաններից մեծ է, դրանք արդարության միակ գործիքն են. Եղիշե Կիրակոսյան

15:32, 13 դեկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

Ես այնքան միամիտ չեմ լինի, որ ակնկալեմ, որ այս բարդ կոնֆլիկտային իրավիճակներում միջազգային դատարանի որոշումները, ներառյալ ICJ-ը կամ ՄԻԵԴ-ը, միանշանակ կտրուկ փոփոխությունների կարող են բերել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի հայցերի դեպքում խոսքը վերաբերում է ռասայական խտրականությանը, ատելության խոսքին, եւ երբ խնդիրը հասնում է այս մակարդակին, դուք չեք կարող սպասել, որ այդ երկիրը միանգամից հրաշքով ձևափոխվի, իդեալական օրենքներ ունեցող երկրի. «Դա տեղի չի ունենալու և դուք չեք կարող ասել միջազգային դատական համակարգին՝ ինչո՞ւ դե միանգամից տեղի չի ունենում: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, և դա նույնիսկ չի նշանակում, որ այստեղ չկա ազդեցություն:

Երբ մենք խոսում էինք ոտնահարումների մասին, և այն ավտոկրատ երկրների մասին, որոնք փորձում են խախտել միջազգային համակարգը,  փորձում են խաղալ միջազգային իրավունքի հետ, սա  պրոբլեմ է, որովհետև ավտոկրատ երկրները փորձում են միջազգային իրավունքներն օգտագործել որպես գործիք երկրների միջև հարաբերություններում: Որոշ երկրների դեպում դա նաև խաղաղության վրա է կարողանում ազդել, ինչը եւս խնդիր է>,-asac Na:

Անդրադառնալով Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն, նա նկատեց, որ Հայաստանում շատ մարդիկ չեն տեսնում պատճառներ, թե ինչու Հայաստանը միացավ դրան. «Հայաստանում ակնկալիքները այս միանալուց բավականին բարձր էին, բայց այդ դատարանի աշխատանքը բավականին սպեցիֆիկ է և այն պետք է մարդկանց բացատրել, թե ինչ է անում այդ դատարանը: Ես իրականում հավատում եմ, որ որ նույնիսկ միջազգային քրեական դատարանը և մարդու իրավունքների եվրոպական  դատարանը շատ մեծ ազդեցություն են ունենալու, թե ինչպես է այդ երկիրը իրեն պահում: Որովհետև ըստ միջազգային իրավունքի, դա ոչ միայն աբստրակտ պատասխանատվություն է, այլ միջազգային քրեական դատարանը նաև ցույց է տալիս անհատական քրեական պատասխանատվություն մարդկանց նկատմամբ, որոնք ղեկավարում են այդ երկրները:

Ես կարծում եմ, որ այս օրենսդրությունը կարող է ունենալ շատ ավելի լավ ազդեցություն երկրի պահվածքի վրա: Ընդհանրապես,  միջազգային դատարանները շատ-շատ կարևոր կոմպոնենտ են սահմանելու համար անվտանգություն և խաղաղություն, որովհետև սրանք միակ այն գործիքներն են, որ մենք ունենք»,- ընդգծեց Կիրակոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր