00:00:00

Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել

18:31, 06 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել։

«Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակից  հայտնում են, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել են առերևույթ հանցավոր բնույթ և ունեցել են հստակ հասցեագրում ու նպատակ՝ արցախցիների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն հրահրելու և քարոզելու։

2024 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանից ստացվել է վարույթ չնախաձեռնելու դեմ ներկայացված բողոքի պատասխան, ըստ որի՝ դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթ է հարուցվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր