Այսօր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից՝ նշելով, որ, չնայած դրան, խաղաղության պայմանագրի բանակցություններում զգալի առաջընթաց կա։