00:00:00

Մադրիդի Ռեալը օգնություն է խնդրել Զինեդին Զիդանից

23:20, 29 նոյեմբեր 2024 Սպորտ

 

 

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դեռ չի արդարացրել սպասելիքները: Թվում էր, թե հարձակվողը ցանկանում էր խաղալ հարձակման ձախ եզրում, այլ ոչ թե կենտրոնում։ Սակայն Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ վերջին խաղում (2:0) Մբապեն համոզիչ չէր նույնիսկ ձախ եզրում։ Այս մասին հայտնում է Sport․es-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» դիմել է իր նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնությանը։ Նշվում է, որ Զիդուն սերտ կապ ունի Մբապեի հետ։ Զինեդինի խոսքերը մեծ կշիռ ունեն Կիլիանի համար: «Սերուցքայինները» Զիդանին խնդրել են խոսել Մբապեի հետ և ուղղորդել նրան ճիշտ ուղղությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր