Վերին Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհաjին դեպարտամենտը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրությունում։
Երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով: