00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո)

18:30, 26 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել եւ ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղեւոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր