00:00:00

Նրանք ինձ հայհոյել են սովորեցնում․ Բելինգհեմը խոստովանել է՝ Ռեալում իրեն բրազիլացու են վերածում

23:25, 27 նոյեմբեր 2024 Սպորտ

Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լիվերպուլի» դեմ խաղի նախօրեին «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնվել է TNT Sports լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Անգլիացին նշել է, որ գտնվում է թիմի «բրազիլական խմբավորման» ազդեցության տակ։

«Նախկինում հայրս ինձ միշտ Ռոնալդոյի մասին էր պատմում։ Հիմա ես ծանոթ եմ նրա հետ։ Մեծագույն բրազիլացիները շատ են, այդ թվում Կական․․․ նրանք այնքան լավն են, որ իրենց ֆուտբոլը երբեք չի մեռնի։  Նրանք այնքան լավն են, որ նրանց ֆուտբոլը երբեք չի մեռնի, կրկնությունները կարող եք դիտել YouTube-ում։ Բրազիլիան մեծ օրհնություն է ֆուտբոլի համար։ Այն առաջացնում է միայն հարգանք։

Իմ բրազիլացի թիմակիցնե՞րը։ Զարմանալի է, բայց ես ինձ ավելի շատ բրազիլացի եմ զգում, քան անգլիացի (ծիծաղում է)։ Նրանք ամեն օր ինձ սովորեցնում են նորանոր վատ բառեր պորտուգալերենով։ Միայն Բոբբին (Վինիսիուսը) է ինձ միայն լավ բաներ սովորեցնում (ծիծաղում է)»։

«Ռեալի» կազմում հանդես են գալիս Էդեր Միլիտաոն, Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն և Էնդրիկը։ «Ռեալում» կան նույնքան ֆրանսիացի ֆուտբոլիստներ․ Մենդի, Տչուամենի, Կամավինգա և Մբապե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր