Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի արցախյան բարբառի առոգանությունը։ Հարցնում եմ՝ որտեղի՞ց են։ Լսում պատասխաններ՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի և այլն, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է՝ հոգեմաշ պատիժը մեր հայրենիքի հինավուրց մի անկյան՝ Արցախի մեր ուրացման...»,- գրել է Ոսկանյանը։