Գյումրու լրագրողերի Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի գրառումը․
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց որ Գյումրիում տեղի կունենան քաղաքապետի թեկնածուի նախնական ընտրություններ: Բացատրությունը խառն էր, բայց հասկանալի էր. ՔՊ հնարավոր թեկնածուների մասին մարդիկ կարծիք են հայտնելու դեպտեմբերի սկզբին մի քանի օր, հետո առավել քվեներ հավաքած թեկնածոն կնշանակվի քաղքապետի պաշտոնակատար, որն էլ կհամարվի Ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ 1-ին համարը կլինի:
Սա շատերը վատ են հասկացել, թե բա նշանակում է քաղաքապետ: Արժեր որ հստակ բացատրեր այն, ինչ գրեցի վերը, որ թյուրիմացություն չլիներ, բայց ինչորէ:
Հիմա կարեւորի մասին:
1. Այսպիսով հաստատվեց, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն միանշանակ որոշված չէ, ինչպես փորձում էր ներկայացնել պատգամավոր Կարեն Սարուխանյանը, թե դա ըստ կուսակցության դիրքորոշման լինելու է համայնքի ՔՊ տարածքային կազմակերպության ղեկավարը՝ ինքը: Այսինքն անհաշտություն կա իր թեկնածության շուրջ եւ վարչապետը որոշելէ նախնական ըհնտրութուն կլազմակերլե, ԱՄՆ նախագահացուների պես երբ նախնական ընտրություն են անում կուսակցության թեկնածուներից:
2. Փաշինյանը որոշեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է լինի նաեւ թեկնածու, ինչը վարչական ռեսուրս է դնում ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքը: Սա վատ է, սրանով այդ թենածուն մյուսի նկատմամբ ա ռավելություն ստանում, այինչ ակորղ էր օրենսդրությամբ սահմանել կամ կուսակցության ներքին պայմանավորվածությամբ որոշել որ ՔՊ-ից նշանակված ԺՊ-ն թեկնածու չի լինելու, կկառավարի մինչեւ նոր համայնքապետի ընտրությունը ապա կգնա իր գործերով: Սա լրացուցիչ համախմբելու է ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսին:
3. Անհայտ է ԺՊ-ի թեկնածուների նախնական ընտրության մաքրության պաշտպանության մեխանիզմը, եթե դրան մասնակցելու են գյումրեցիները, ֆիզիկական առերես մասնակցությունը՝ անձնագրով Գյումրու հաշվառմամբ, մի բան է, էլեկտրոնային հեռակա ընտրությունը այլ մեխանիզմ, դրանց հիբրիդը՝ այլ: Գուցե ՔՊ-ն դեռ չի որոշել՝ ինչն ինչպես անել, սակայն հարկավոր է ի նկատի ունենալ, որ այս մեթոդները յուրովի խոցելի են, ու կարող են նոր վեճերի տեղ տալ:
4. Կուսակցության թեկնածուներից հիմնական թեկնածուի նախնական ընտրությունը լավ մեթոդ է երկու նկատառումով, եթե իհարկե դա արդար է անցկացվում: Մեկն այն է, որ իսկապես մարդիկ նախապես համակրանք, հակակրանք են հայտնում: Մյուսն այն է, որ անտարբեր հասարակության մի մասը սկսում է հետաքրքրվել ու այդպիսի բան նախաձեռնող կուսակցությունը լրացուցիչ հետաքրքրություն է շահում իր օգտնի, որը հետո կարող է ազդել մասնակցության մակարդակի բարձրացման վրա:
5. ՔՊ դիրքորոշումն է. 1. հանդես չգալ դաշինքով այլ քաղ․ ուժի հետ եւ համայնքի ղեկավարի թեկնածու ունենալ միայն ՔՊ անդամներից: Սա արդեն մի քանի տարի է՝ կանոն է: