00:00:00

«Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել է Կառավարությանը՝ Գյումրիի ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով

20:09, 22 նոյեմբեր 2024 Բլոգ

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գյումրեցիներ,

Դիմել եմ կառավարությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ օրենքի համաձայն արդեն երկու շաբաթ է համայնքի ղեկավար չի ընտրվում:

Հուսով եմ, իշխանությունները գիտակցում են, որ օր առաջ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի, հակառակ պարագայում Գյումրիում շարունակվող կառավարման ճգնաժամի և գյումրեցիների խնդիրների շարունակական չլուծման միակ պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»։

 

 

 



Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր