Նարինե Գաբրիելյանը դիմել է արցախցիներին՝ հորդորելով սթափ դատել։
«Ձեզ տարատեսակ կոչեր անող նոր համախմբման նախաձեռնությունների մասին որոշ տեղեկություններ հավաքեք, պարզեք՝ համախմբման կոչ անողն ով է, ինչ նպատակով է ձեզ համախմբում և ինչ օրակարգի է ծառայելու: Հարցրեք ինքներդ ձեզ. ինչպե՞ս եղավ, որ մեկ տարի շարունակ նիկոլական օրենքներով ձեզ թմրեցնում էին՝ իբր ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանողը միայն Լիանա Պետրոսյան ինքնակոչ փրկիչն էր: Սա արվեց, որպեսզի հենց նա դառնա բոլոր այդ հարցերի պատասխանատուն, այլ պատասխանողներ չլինեն, որպեսզի աստիճանաբար դուք այդ կնոջն ընկալեք իբրև հարց լուծող, իբրև առաջնորդ։ Հետո, երբ գա ժամանակը, ձեզ համախմբեն այդ «փրկչի» շուրջ՝ ոչ թե ձեզ փրկելու, այլ ձեր արդար պոռթկումը մսխելու, ձեզ կառավարելի դարձնելու համար։
Գիտեմ՝ դժվարություններից և տառապանքից հյուծված՝ շատերդ պատրաստ եք նույնիսկ սատանայի հետ համագործակցել արդարությունը վերականգնելու համար, բայց զգույշ և զգոն եղեք, որ ավելի մեծ և ավելի սարսափելի տառապանքների միջով ստիպված չլինեք անցնել։ Նկատի ունեցեք, որ զգուշացնողներ միշտ կան: Հետո մի ասեք, թե խաբվել եք: Զգոն եղեք ու կշռադատեք՝ նախքան որևէ քայլ անելը»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարինե Գաբրիելյանը։