Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Կարմիր կամուրջն իր պատմությամբ և ճարտարապետական արժեքով մեր քաղաքի մշակութային ժառանգության կարևոր մասերից է։
Աշխատանքները կատարվում են մասնագիտական մոտեցմամբ՝ փորձելով վերականգնել կամրջի բնօրինակ տեսքը և առանձնահատկությունները»,- գրել է քաղաքապետը: