00:00:00

«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմին

09:41, 21 նոյեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքի 42-ամյա Վարինդե Ֆ.-ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր