Հայաստանը ևս մի մեծ մրցաշար է այս օրերին ընդունել Երևանում: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Կառավարության, Պաշտպանության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ջանքերով Երևանում կազմակերպվել է Բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը: Արդեն ունենք երկու ոսկի, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Շնորհավորում եմ։
Նկարում՝ պարգևատրում եմ 67 կգ քաշային կարգի հաղթող Գասպար Տերտերյանին»,- նշված է գրառման մեջ: